Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը միակարծիք են (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM89988-copy

ԱԺ-ում այսօր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, խոսելով ԵՏՄ պայմանագրին միանալու մասին, ներկայացրեց խմբակցության տեսակետը՝ ասելով, որ ԱԺ-ն քննարկում է մի հարց, որն արդեն լուծված է ու պետք չէ որեւէ բան դրամատիզացնել. «ՀՀ-ն ԵՏՄ-ում կկարողանա իր համար ապահովել առավելագույն օգուտներ: ԲՀԿ-ի համար անհարիր է, երբ էմոցիոնալ դեմ են լինում ամերիկամետությանը, ռուսամետությանը եւ արեւմտամտությանը: Մենք կողմ ենք հայակենտրոնությանը, դրանով մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը: Մենք կողմ ենք քվեարկելու, քանի որ հակառակ դեպքում դա կվնասի մեր երկրի շահերին»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու պայմանագրին. «Զարմանում եմ դեմ արտահայտվողների անհանգստության եւ հուզմունքի վրա. Արեւմուտքն անգամ հանգիստ է վերաբերվում մեր անդամակցությանը: Ես նորմալ եմ վերաբերվում էմոցիոնալ ելույթներին, միայն չեմ հասկանում՝ Ռուբիկ Հակոբյանի դեմ քվեարկելը: Նաեւ ուզում եմ ասել՝ մենք դժվարությամբ ենք ձեռք բերել մեր Անկախությունը, այն կորցնելու միտք չունենք»: Այս պահին ԱԺ-ում է Կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Քիչ անց կսկսվեն 2015թ. պետական բյուջեի քննարկումները: