A
A
ՀՍՖ-ն որոշեց 10 լավագույն սամբիստներին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստը հրապարակել է 2014 թվականի Հայաստանի 10 լավագույն սամբիստների աղյուսակը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի մամուլի ծառայությունը, այս տարվա լավագույն սամբիստ է ճանաչվել աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մավրիկ Նասիբյանը, որը բոլորից շատ բալեր է վաստակել ըստ ֆեդերացիայի սահմանված կարգի: Հայաստանի սամբիստների լավագույն տասնյակն այս տարի այսպիսի տեսք ունի.
- Մավրիկ Նասիբյան՝ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Գրիգոր Մխիթարյան՝ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
- Աշոտ Դանիելյան՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Տիգրան Կիրակոսյան՝ Եվրոպայի չեմպիոն
- Լենդրուշ Զատիկյան՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե, Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
- Սեյրան Սահակյան՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե, Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
- Վաչիկ Վարդանյան՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
- Վահան Նիկոլյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Մխիթար Մխիթարյան՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
- Էդիկ Պետրոսյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր