Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտի նոր մարզասրահի բացում Իջևան քաղաքում

Սպորտ
unnamed22

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: unnamed3 Իջևանի թիվ 1 հանրակրթական դպրոցի վերանորոգված մարզասրահում տեղադրվել է բռնցքամարտի պրոֆեսիոնալ ռինգ, տանձիկներ, որտեղ իրենց մարզումներն անցկացնելու հնարավորություն կունենան բազմաթիվ պատանիներ: Նախարար Ղազարյանը, նորաբաց մարզասրահի պայմաններին ծանոթանալուց հետո իր գոհունակությունն է հայտնել և նշել, որ համագործակցությունը նախարարության և բռնցքամարտի ֆեդերացիայի միջև մոտ ապագայում տալու է իր դրական արդյունքները: «Հնարավոր է, որ հենց այս մարզասրահում մարզվող պատանիներից մեկն էլ ապագայում դառնա աշխարհի չեմպիոն»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին