A
A
Փոփոխություններ «Արարատի» կազմում
Երեւանի «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի դարպասապահ Գոռ Մարտիրոսյանի, ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Քինքի եւ ամերիկացի հարձակվող Դերիլ Օդոմի հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Միաժամանակ ակումբը չի երկարաձգել սերբ պաշտպան Զդրավկո Կովաչեւիչի պայմանագիրը, որը նույնպես վերադարձել է հայրենիք: Վերը նշված ֆուտբոլիստները «Արարատի» կազմը համալրել էին ընթացիկ մրցաշրջանի սկզբում: