A
A
«Բողոքի ալիքը թողեք Փաշինյանին». Գալուստ Սահակյան (տեսանյութ)
«Թանկացումներ կանխատեսել էինք, կկիրառվեն զսպման մեխանիզմներ, որի արդյունքները կերեւան դեկտեմբերի 15-ից հետո»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա նկատել է, որ չնայած կանխատեսվում էին թանկացումները, սակայն դրանով ժողովրդին չես կշտացնի։ Հարցին, թե բողոքի գործողություններ չե՞ք սպասում թանկացումների արդյունքում, նա պատասխանել է. «Բողոքի ալիքի հետ մի քիչ զգույշ եղեք, դա թողեք Փաշինյանին»։