Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փիս երա՞զ են տեսել». ՀՀԿ-ական պատգամավորը ԵՏՄ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh2

Ազգային Ժողովի դիմաց Եվրասիական տնտեսական միությանը դեմ հանդես եկողները մոտավորապես այնքան էին, որքան պատգամավորների թիվն է «Մարգինալ ենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ցավոք անկախությունը պաշտպանելու փորձերը դեռեւս դիտում եմ մարգինալ»,-ասում է Դավիթ Սանասարյանը Զարուհի Փոստանջյանն այսօր ոչ միայն պատգամավորներին բաժանում էր Եվրասիական տնտեսական միության դեմ ուղղված թռուցիկները, այլեւ բացատրական աշխատանքներ էր կատարում հենց Ազգային Ժողովի նիստերի ժամանակ. «Վերջացրեք ձեր ապօրինությունը»,-պահանջեց Գալուստ Սահակյանը։ Նրա խոսքի շարունակությունը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի ակնարկն էր. «Զարուհի Բոստանջյանը չի հասկանում Եվրազիան ինչ երեւույթ է հայերի համար։ «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը տեղյակ է այն արագությունից, որով զարգանալու է Հայաստանը տնտեսապես ծանր իրավիճակում գտնվող Ռուսաստանի եւ եւս երկու երկրի հետ միավորվելուց հետո «Ես անպայման համոզված եմ՝ 4 պետություններից Եվրազիայի ամենաուժեղը զարգանալու է Հայաստանը։ Եթե հայ ենք»։ Նրա գործընկերը՝ կոնյակագործ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը գիտի այն գինը, որը վճարելու ենք ԵՏՄ մտնելու համար՝ հաստատ ավելի շատ ենք աշխատելու «Եթե էն ժամանակ աշխատում էինք 10 միավոր, հիմա պիտի աշխատենք 20 միավոր, եթե էն ժամանակ 8 ժամ էինք քնում, հիմա պիտի քնենք 6 ժամ»։ Գործարար պատգամավորը գիտի, որ Հայաստանն արդյունաբերություն չունի, որ փրկությունը արտահանման մեջ է, որ պետք է հատկապես գյուղատնտեսությունը զարգացնի «Դե հիմա 200 հազար հեկտար հող չի մշակվում, մշակեք, տարեք Ռուսաստան շախեք, ի՞նչ ա եղել»,-բացատրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը։ Մարգինալներին նա չի լուրջ չի ընդունում՝ որտեղի՞ց որոշեցին, որ Հայաստանը անկախություն է կորցնում, որ Ռուսաստանը մեռնող երկիր է «Երա՞զ են տեսել, փիս երա՞զ են տեսել, ո՞նց են հիմնավորում»։ Հիմնավորում է նրանով, որ մեռելածին կառույց է, որ Հայաստանը դառնում է ձայն չունեցող պետություն, Ռուսաստանն ինքն է տնտեսապես աղետալի վիճակում «Ի՞նչն ա փոխվել, Ռուսաստանում չես ծախու՞մ քո ապրանքի 90 տոկոսը, ի՞նչն ա փոխվել»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը։ Եվրասիական Տնտեսական Միության կողմնակիցներին դավաճան որակողներին, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհուրդ է տալիս լավ մտածել չանդամակցելու հետեւանքների մասին «Լավ, Ուկրաինայի հետ ի՞նչ տեղի ունեցավ, երբ որ մերժեց պարզապես էդ ուղղությունը… էն էլ Ուկրաինան, որը շատ ավելի մեծ հզորություն եւ հնավարություն ունի»։ Բացի դրանից մենք դեռեւս 94-ին ենք պարտավորություն վերցրել, որ անդամակցելու ենք Ռուսաստանի հետ տնտեսական միությանը «Մենք հայտնաբերել եւ հանել ենք 94-ին ստորագրված եւ էդ պահից գործող տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիր»,-շարունակում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Պատգամավորը նաեւ հիշեցնում է, որ ընդդեմ ռուսների գլխացավանքի մեջ մտնելը անցյալ դարի 20-ականներին հենց դեկտեմբերի 2-ին թանկ նստեց Հայաստանի վրա, երեկ նաեւ Պուտինն էր հանդիպում Թուրքիայի նախագահի հետ «Ամբողջ փաստորեն բոլշեւիկյան Ռուսաստանը դուրս եկավ դաշինքով Աթաթուրքի հետ Լենին Աթաթուրք դաշինքով դուրս եկան Հայաստանի դեմ, տեսեք ինչ կորուստներ ունեցանք»։