A
A
«Ես քեզ ո՜նց կապտակեի». պատգամավորը՝ ակտիվիստին (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանին զայրացրել էին ակտիվիստների «դավաճան-դավաճան» վանկարկումները։ Նրանք պատգամավորներին կոչ են անում չքվեարկել Մաքսային միությանն անդամակցելու օգտին։ Վազգեն Կարախանյանը նույնիսկ ցանկություն ուներ ապտակել ակտիվիստին. «Ես քեզ ո՜նց կապտակեի»։ Ակտիվիստները կրկին հավաքվել են ԱԺ-ի դիմաց եւ պատգամավորներին զգոնության ու սթափության կոչ են անում։ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ յուրաքանչյուրի կարծիքը հարգում է ու իր հասցեին հնչող բացականչություններին նորմալ է վերաբերվում՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքն արտահայտել։