Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ազատազրկվածների աճ չկա

Հասարակություն
IMG_2792

Այս պահին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ դատապարտյալ: Ըստ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ քրեակատարողական հիմնարկներրում հետևողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ. « Թերևս սրանով է պայմանավորված, որ վարակակիր և հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա, ընդ որում դատապարտյալների խմբում են նաև օտարերկրյա քաղաքացիներ»: «Այս տարի ևս Համաշխարհային բանկի Գլոբալ հիմնադրամը բարձր է գնահատել քրեակատարողական համակարգում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դատապարտյալների համար տարվող տեղեկատվական և բուժական պրակտիկան: Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիներին կատարված համեմատական հետազոտությունները հուսադրող են»,- նշել է նախարարը։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նախարարը կարծում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլորիս կողմից խնդրի կարևորության գիտակցումից: