Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականներն ընտրությունների են գնում մեն-մենակ

Քաղաքականություն
1305f37c5dbf93070f9a4da056daf75c

Արագածոտնի մարզի Ջամշու գյուղական համայնքի ղեկավար է առաջադրվել միայն մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Միրազմ Ուռուսյանը։ Դեկտեմբերի 7-ին այս համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Առաջադրված մյուս թեկնածուն՝ Մերալի Սադոյանն, ինքնաբացարկ է հայտնել։ Նախկին գյուղապետ Տիտալ Ալոյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել դեռեւս հուլիսի 7-ին։ Դեկտեմբերի 14-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում եւս տեղի են ունենալու ընտրություններ։ Առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը։ Նա Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդին է։ Առաջադրված մյուս թեկնածուն՝ «Կար-Կոր» ՍՊԸ հերթափոխի պետ Արտավազդ Ալեքսանյան ինքնաբացարկ է հայտնել։