Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեքսուսը» գլորվել է ձորը

Հասարակություն
0ef7a150d5e4444990dfae1cdb6e2700

Նոյեմբերի 29-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ծովագյուղ հատվածում՝ «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Լեքսուս» մակնիշի 99 DS 991 պետհամարանիշով ավտոմեքենան: