Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանում կրկին վթարվել է նույն ջրագիծը (տեսանյութ)

Մարզեր
kapan

Կապանի Հալիձոր թաղամասում Գեղիի ջրատարը կրկին վթարվել է։ Այս անգամ բարեբախտաբար խողովակը պայթել է  ոչ թե բնակելի շենքերի, այլ Հալիձոր թաղամասի կամրջի կողքին։ Արդեն մի քանի օր է մի շարք փողոցներում վթարի հետևանքով  դադարեցվել է ջրամատակարարումը։ Եղանակի պատճառով Հայջրմուղկոյուղու Կապան տեղամասի  աշխատակիցները միայն երեկ են կարողացել սկսել վթարի վերացման աշխատանքները։ Բացի այս խողովակից ,  քաղաքի մի շարք այլ վայրերում էլ պատռված խողովակներ կան, որոնք անուշադրության մատնելու դեպքում կարող են աղետալի հետևանքներ առաջացնել, ինչպիսին պատահեց Բաղաբերդ թաղամասում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի առավոտյան ,Գեղիի ջրատարի վրա խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով ջրագծից դուրս ժայթքած ջրի շիթի ուժեղ հարվածից, Բաղաբերդ թաղամասում գնվող շենքերից մեկի  բնակարանների ապակիները վնասվել էին, տները ջրով ողողվել, բնակիչներին բավականին վնասներ հասցվել ։ Մանրամասները «Սոսի» Հը տեսանյութում