Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդապարիկն այսօր չկարողացան նվիրել

Հասարակություն
IMG_7162-10537-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այսօր նախատեսված օդապարիկի նվիրատվության արարողությունը հետաձվել է: Միջոցառման օրը լրացուցիչ կհաղորդվի: Ազգային օդագնացների ֆեդերացիայի հիմնադիր և պատվավոր նախագահ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ- Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանի նախաձեռնությամբ և ի դեմս ֆեդերացիայի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի որոշում է կայացվել օդապարիկ նվիրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Օդապարիկը պատվիրվել է հատուկ Արտակարգ իրավիճակների նախարարության համար և իր վրա կրում է նրա տարբեր ստորաբաժանումների զինանշաններ: Օդապարիկը նախատեսված է հետախուզության, մշտադիտարկման, հատուկ տեսանկարահանումների և այլ բազմաբնույթ նպատակների համար, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ և հանդիսանում է ԱԻն առաջին թռչող սարքը: