A
A
Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխ. մարզիչ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այդպիսով, ՀՖՖ-ն հրաժարվեց Աբրահամ Խաշմանյանի ծառայություններից, որը ՊՐՈ կարգի մարզիչ է, բացի այդ ֆեդերացիայի հրահանգիչ: Նշենք, որ Սարգիս Հովսեփյանը մարզչական աշխատանքի է անցել 2013 թվականի դեկտեմբերի 30-ին, երբ նշանակվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ: