Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանն այնպես էր սպասում (տեսանյութ)

Քաղաքականություն
Zdislav-Rachinski06

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, որ այս 5 տարիներին հույս է ունեցել,որ Հայաստանը ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի։ Նա վստահեցրել է, որ Լեհաստանը ԵՄ-ի և Հայաստանի սերտ համագործակցության ջատագովն է։ «Ես համոզված եմ, որ Եվրոպական նոր հանձնաժողովը եւ Եվրոպական խորհրդի նորանշանակ նախագահը՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը, կաշխատեն այն ուղղությամբ, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները լինեն արտոնյալ եւ բարձր մակարդակի վրա»,- ասել է նա։ Դոնալդ Տուսկը հաջորդ շաբաթ կստանձնի իր պարտականությունները։