Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համատիրություններին նախազգուշացում է տրվել

Հասարակություն
qaxaqapetaran

Հաջորդ տարվանից մշտադիտարկումների միջոցով համատիրությունների գործունեությունը խստագույն վերահսկողության է ենթարկվելու, կամայական մոտեցումները և առավել ևս ամենաթողությունն այս բնագավառում պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այսօր հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Նա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հրավիրել է խորհրդակցություն`մայրաքաղաքի Դավթաշեն, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների համատիրությունների նախագահների և կառավարիչների հետ: «2015 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային պետք է լինի»,- շեշտել է Կամո Արեյանը՝ ավելացնելով, որ գլխավոր նպատակը համատիրությունների ինստիտուտի լիարժեք կայացումն է:   Կամո Արեյանը հիշեցրել է, որ սեփական գործառույթները պատշաճ կատարելու առումով համատիրությունները բնակիչների առջև պարտավորություն ունեն: Պետք է բացառվեն նախորդ տարի որոշ շենքերում արձանագրված խողովակաշարերի սառեցման դեպքերը: Հանձնարարվել է կազմել միջոցառումների ցանկ, աշխատանքային ծրագիր, մեկ առ մեկ շրջել բոլոր շենքերում, տեղերում ծանոթանալ իրավիճակին ու անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել: Նմանատիպ խորհրդակցություններ կկայանան նաև մյուս վարչական շրջանների համատիրությունների նախագահների հետ: