A
A
Փուչիկների պայթյունից երեխաներ են վիրավորվել. news.am
Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունից երեք երեխա է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է վիրավորված երեխաներից 10-ամյա Արեգ Բարսեղյանի հայրը՝ Նաիրի Բարսեղյանը: «Ծննդյան տարեդարձի էինք մասնակցում մանկական սրճարանում: Մենք՝ տղաս ու եղբորս երեխաները հյուր էինք: Միջոցառման ժամանակ, երբ սալյուտները վառեցին, դրանից փուչիկները պայթեցին, որովհետեւ լիցքավորված էին ոչ թե հելիում գազով, այլ սովորական մեքենայի գազով, որոնք մի 10 անգամ էժան են»,-ասաց երեխայի հայրը՝ նշելով, որ վիրավորված երեխաներից մեկը երկրորդ կարգի այրվածքներ է ստացել: Երեխաների ծնողները ոստիկանություն չեն դիմել: Մանրամասներն այստեղ