Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեռական հարաբերության դիմաց՝ սխալ հետաքննություն

Պաշտոնական
c54aaaa49e709b2b32a8624af178f47d

Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննիչը 2013թ. նոյեմբերին իր վարույթում գտնվող ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` պատահարի մասնակից Նատալիա Շ.-ի առաջարկով՝ վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ ։ Նա որպես փոխադարձ ծառայություն` Նատալիա Շ.-ի մասնակցությամբ վթարի իրական հանգամանքները խեղաթյուրելով` թաքցրել է իրավախախտմանը նրա մասնակցության հանգամանքը:   Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում ՀՔԾ մամլո ծառայությունը։