Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար. Դ. Տոնոյան

Պաշտոնական
big_a87dc0ca1d4aab655a9aa07f8ff5e871

Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի՞ գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման արդյունքում ստեղծված նոր իրողությանը: «Ուղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, եւ իհարկե` բանակցային գործընթացի խափանման եւ հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը: Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները եւ առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,-ասել է նա: ՀՀ Պաշտպանության նախարարություն