A
A
Ալյուրը կհարստացվի, իսկ հիվանդությունները կնվազե՞ն (տեսանյութ)
Ցորենի ալյուրը հաջորդ տարվանից կհարստացվի երկաթով եւ ֆոլաթթվով։ Կառավարությունն այսօր նման որոշում է ընդունել։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքերով՝ դրա հետեւանքով կհաղթահարվի սակավարյունությունը եւ նյարդային խողովակի բնածին արատները։ «Շուրջ 86 երեխա է ծնվում ծանր այդ արատով, որը գերազանցում է համաշխարհային տվյալները։ Սա կնվազեցնի նաեւ սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք կազմում են մահացության 48 տոկոսը»,- այսօր նշեց Առողջապահության նախարարը։ Նրա խոսքերով՝ արդյունավետությունը 80 տոկոսով հաստատվում է։ Նաեւ ամենակարեւորը՝ այս ամենի արդյունքում նույնիսկ մեկ դրամով ալյուրը չի թանկանալու։