Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը. կա 3 զոհ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vertalet

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Շատ արագ տարածվեց լուր, որ ուղղաթիռի ռմբակոծության հետևանքով զոհվել են  անձնակազմի 3 անդամները։  ՊՆ- ն  չհաստատեց լուրը։  Ավելի ուշ  Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ հայկական կողմից կա երեք զոհ: