Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր բռնցքամարտիկը զբաղեցրեց 3-րդ տեղը

Սպորտ
sport-boks1

Հայաստանի բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը ավարտեց ելույթները Անապայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Մեր գերծանր քաշային բռնցքամարտիկը այսօր կայացած կիսաեզրափակիչ մենամարտում միավորներով պարտվեց ռուսաստանցի Վլադիսլավ Մուրավինին: Այդպիսով, Գուրգեն Հովհաննիսյանը զբաղեցրեց երրորդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Այսօր երեկոյան ռինգ կմտնի մեր երկրորդ ներկայացուցիչը` 48 կգ քաշային Վահե Բադալյանը: Եզրափակիչ ուղեգրի համար նա ուժերը կչափի հունգարացի Գաբոր Վիրբանի հետ: