Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանում 2 կով է բանտարկվել անձնագիր չունենալու պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
untitled1

Կապանի քաղաքապետարանը ամիսներ առաջ է սկսել ընտանի կենդանիների հաշվառման գործընթացը։ Պատասխանատուները հավաստիացնում են, որ դա հնարավորություն կտա քաղաքում նվազեցնելու թափառող կենդանիների թիվը։ Հաշվառված կենդանիներին տրվում է այսպես ասած անձնագիր, որտեղ կան կենդանու բոլոր տվյալները։ Եթե թափառող կենդանին անձնագիր չի ունենում, նրան բանտարկում են, այսինքն՝ հատուկ տարածք են տանում, մինչև տիրոջ հայտնվելը։