Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր շաբաթ քաղցկեղի 20 դեպք է գրանցվում (տեսանյութ)

Հասարակություն
3e7b71819c262ac7ddbdc51756767a95

Աշխարհում յուրաքանչյուր 13-14-րդ կին հիվանդ է քաղցկեղով. այս մասին է ահազանգում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ «Յուրաքանչյուր շաբաթ մեր կենտրոնում քաղցկեղի մոտ 20 դեպք է հայտնաբերվում։ Տարվա ընթացքում մեր կենտրոնում արդեն 542 դեպք ենք գրանցել, հուսանք թիվը մինչև տարեվերջ չի մեծանա»,-նշեց նա։ Տիկին Հակոբյանը թեև ցավով է նկատում, որ մեզ մոտ դեռ ամբողջությամբ չի ձևավորվել բժիշկի գնալու մշակույթը, բայց նախորդ տարիների հետ համեմատած առաջընթաց կա. «Մենք 4300 դեպք ունենք, երբ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում և բուժվել»։ Խաչանուշ Հակոբյանը դժվարանում է հստակ խորհուրդներ տալ հիվանդությունից խուսափելու համար, քանի որ մինչև այսօր դեռ պարզ չէ քաղցկեղի հարուցիչի առաջացման հիմնական պատճառը։ Նա ընդամենը մեկ հորդոր ունի. «Քաղցկեղից խուսափելու միակ միջոցը այն ժամանակին կանխելն է, իսկ դա հնարավոր է յուրաքանչյուր տարի բուժզննում անցնելու շնորհիվ։ Յուրաքանչյուր կին պետք է գիտակցված գնա բժշկի մոտ, քանի որ եթե հիվանդ է մայրը, հիվանդ է ամբողջ ընտանիքը»։