Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծաղիկ ներմուծողները պատահական ընկերություններ չեն» (տեսանյութ)

Հասարակություն
775f119f6d8787253c1a6ea4a849021f

Երեւանում տարեցտարի նվազում են կանաչ տարածքները: Այսօր մեկ անգամ եւս ահազանգեց բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը: «Կանաչապատ տարածքները տարեցտարի նվազում է, ինչի՞ հաշվին մենք ավելացնենք մեր կանաչապատումը, եթե մեր պուրակներում ավելանում են շինությունները»,- նշեց Ինգա Զարաֆյանը՝ անդրադառնալով նոյեմբերի ութին սպասվող ծառատունկին, որը նախատեսել է Երեւանի քաղաքապետարանը: Նա հարկ համարեց հիշեցնել, որ միայն Երեւանում գոյություն ունի 29 հանք, որոնք փոշու հիմնական աղբյուրն են: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանը եւս համամիտ է բնապահպանի հետ: Նա հիշեցնում է, որ հանրապետությունում կանաչապատ տարածքների բացակայությունը վտանգավոր է բնակիչների համար, քանի որ օդի ծանր էլեմենտները չեն կլանվում: Միաժամանակ նա ավելացրեց, որ Երեւանում 22 հազար ՀԱ տարածք գոյություն ունի, որից կանաչ տարածքը կազմում է 4900 հա, բայց կանաչ տարածքը պետք է կազմի ընդհանուր տարածքի 50-ից 60 տոկոսը: «Երևանի կանաչապատման մեջ օգտագործվում են միամյա ծաղիկներ, որոնք արդեն տերևաթափվում են: Ստացվում է՝ մենք փոշի և աղմուկը խլացնող մակերես չունենք մոտ հինգ ամիս՝ նոյեմբերից ապրիլ ամիս: Այս ամիսների ընթացքում բակտերիաներ և տարբեր հարուցիչներն անդրադառնում են բնակչության վրա»,-ավելացրեց Հովիկ Սադոյանը: Միաժամանակ նա ավելացրեց, որ ծաղիկները ծառերով չեն կարող փոխարինել: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ծրագրերի համակարգող Լենա Նազարյանն էլ ավելացրեց, որ ծաղիկների ներմուծման պատվեր ստացողները պատահական ընկերություններ չեն, հովանավորվում են ինչ-որ մեկի կողմից, եւ դա ստույգ երեւում է գործընթացից: Ի դեպ, ասուլիսին հրավիրված էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, սակայն նա հրաժարվել էր ներկայանալ: