A
A
«Շանթի գործով» դատապարտվածն ազատ արձակվեց (տեսանյութ)
«Շանթ Հարությունյանն ու ընկերները» գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ արձակվեց։
Նա իր պատիժը կրում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Տիգրան Պետրոսյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ նշելով, որ շտապում է տուն, իսկ հարցերին կպատասխանի իր պաշտպան Արա Զաքարյանը։ Վերջինս դեռ դուրս չի եկել։
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը եւ գործով անցնող մյուս անձինք մեղադրվում էին ուղիղ մեկ տարի առաջ Մաշտոցի պողոտայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ Տիգրան Պետրոսյանն ստացել էր ամենամեղմ պատժաչափը։
