Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տանկային երկամարտ-2014»- ի փոխչեմպիոն տանկիստները պարգևատրվեցին

Քաղաքականություն
unnamed7

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին եւ նրանց մարտական պատրաստության ապահովման գործում աչքի ընկած սպաներին: Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին եւ պարգեւատրել նրանց արժեքավոր նվերներով: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ