Ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ մենք չենք կարող անցնել
ԵՄ-ն շարունակում է մնալ մեր կարեւոր գործընկերներից մեկը: Այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծեց, որ շարունակում ենք արեւելյան գործընկերության շրջանակներում մեր համագործակցությունը՝ հաշվի առնելով ԵՏՄ պարտավորությունները, որպեսզի հակասություններ չառաջանան: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր՝ այս պահին կա՞ն խոչընդոտներ մի ռեժիմից՝ ԵՄ-ի հետ ասոցացումից դեպի մյուսին՝ ԵՏՄ-ին անդամակցումը. «Եվրոպացի մեր գործընկներին հետաքրքրում է՝ ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ մենք չենք կարող ԵՄ-ի հետ խորացնել մեր հարաբերությունները՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը: Մենք ունե՞նք ոլորտներ, որտեղ մենք չենք կարող խորացնել մեր հարաբերությունենրը ԵՄ-ի հետ»: Շավարշ Քոչարյանը նշեց, որ սա կարեւորագույն հարց է, որի պատասխանը հիմա արդեն կարող են տալ: «Այս պահին արդեն ուսումնասիրվում է այդ խնդիրը, եւ շուտով հստակ կնշվեն այդ ոլորտները: Այդ աշխատանքը դեռեւս ընթացքի մեջ է»,- ընդհանուր պատասխան տվեց պարոն Քոչարյանը: