Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ-ում ուսանող է մահացել դասի ժամին

Հասարակություն
9630a53f917882dfc73553fa134cf153

Այսօր Երևանի պետական համալսարանում դասի ժամանակ մահացել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը։ Տեղեկությունը հաստատել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դասի ժամանակ՝ ժամը 12.30-ի սահմանում։ Ուսանողը վայր է ընկել, անմիջապես եկել են համալսարանի բժիշկները՝ փորձելով օգնություն ցուցաբերել, բայց պարզվել է, որ երիտասարդն արդեն չի շնչում։ Շտապ օգնության աշխատակիցներն էլ քիչ հետո են ժամանել, արհեստական շնչառություն են կատարել, բայց ուսանողին չի հաջողվել փրկել։ Դեպքի հանգամանքները պարզում է ոստիկանությունը։ Նախնական վարկածով՝՝ երիտասարդն ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ։