Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի աշխատակազմը «գոտիները կձգի»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
president-6

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2015թ. պետական բյուջեով իրենց նախատեսված հատկացումները: Նա նշեց, որ հատկացումների 4 մլրդ-ից ավելին, այսինքն՝ հիմնական առյուծի բաժինն ընկնում է աշխատավարձերի ավելացմանը. «Ինչպես գիտեք՝ այս տարվա հուլիսի մեկից աշխատավարձերի նոր համակարգ է ներդրվել, եւ մեր աշխատակիցների որոշակի մասը բարձրաստիճան պաշտոնյաներ են: 302 մլն դրամի ավելացումը պայմանավորված է դրանով: Իսկ 7մլնի չափով ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ»: Պարոն Արամյանը նշեց նաեւ, որ իրենք նաեւ տնտեսում են արել. «Մեր հաշվարկում գտնվող ավտոմեքենաներից հինգը օտարվել են, որի մեջ մտնում էր նաեւ ԱՊՊԱ-ի ծախսերը: Բացի այդ, անցյալ տարի մենք 60 մլն դրամ հավելյալ հատկացում էինք խնդրել տեխնիկական վերազինման համար, սակայն հիմա մենք մեր գոտիները կձգենք, քանի որ բյուջեում մի փոքր լարվածություն կա»: