Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ օրինակ՝ ժողովուրդների հաշտեցման համար. ԱՄՆ դեսպանի ուղերձը (տեսանյութ)

Քաղաքականություն
amn

Հայ, ադրբեջանցի եւ վրացի երիտասարդները միասին հիփ-հոփ են պարել՝ ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ։ «Նրանք արեցին այն, ինչ չեն կարողանում անել իրենց պետությունները։ Բոլոր ժողովուրդները կարող են միասին ապրել ու ստեղծագործել, երաժշտությունն ու պարը կարող են հարթել տարաձայնությունները ժողովուրդների միջեւ»,- իր վիդեոբլոգում խոսելով նախագծի մասին՝ ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը։ ԱՄՆ-ը օգնում է հաղթահարել պատնեշը՝ հիփ-հոփի միջոցով։ Սա լավ օրինակ է՝ հետագա հաշտեցման համար. մշակույթը սահմաններ չունի՝ եզրափակում է դեսպանն իր խոսքում։