Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ հայերը «շենգեն վիզա» հեշտությամբ չեն ստանում (տեսանյութ)

Քաղաքականություն
fcec69a348bc38dcbcd0c27345ff12ec

Ավելի հեշտ, ավելի արագ և ավելի էժան. այսպիսին է այսօր վիզաների տրամադրումը հայաստանցիների համար դեպի ԵՄ երկրներ։ Սա մոնիթորինգ անցկացրած կազմակերպություններն են պնդում՝ ամփոփելով Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի գործելու մեկ տարին։ Չնայած մոնիթորինգի դրական արդյունքների, այնուամենայնիվ, կան քաղաքացիներ, ովքեր բողոքում են դեսպանատների հերթերից ու շենգեն վիզայի տրամադրելու մերժումից։ Հեշտացում` չի նշանակում արտոնություն. հիշեցնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։ Մերժումների պատճառը հաճախ դիմորդների անկեղծության բացակայությունն է։ Հունվարի մեկից Հայաստանի հնարավոր անդամակցումը ԵՏՄ-ին արդյոք կխանգարի՞ վիզաների դյուրացման համաձայնագրին ԵՄ երկրների հետ՝ տեսանյութով.