Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական հեռուստաալիք՝ Հայաստանում. armtimes.com

Քաղաքականություն
em

Եվրամիությունը որոշել է Արեւելյան գործընկերության ծրագրում ներառված երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի համար ռուսալեզու լրատվական հեռուստաալիք ստեղծել: Այս մասին այսօր տեղեկացրել է Լեհաստանի մամուլի գործակալությունը: Հեռուստաալիքը ստեղծվելու է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ»-ի հովանու ներքո, որը ղեկավարում է լեհ Եժի Պոմյանովսկին: Հեռուստաալիքը կոչվելու է «Եվրոպական հեռուստաալիք Արեւելյան գործընկերության երկրների համար», որը արդեն ոչ պաշտոնապես անվանում են Եվրոպայի ձայն: Նախագիծը 2015 թվականին ֆինանսավորելու համար Լեհաստանի ԱԳՆ-ն 3 միլիոն զլոտի (մոտ 1 միլիոն ամերիկյան դոլար) է հատկացրել: Ավելին՝ այստեղ