Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք ընտանիք՝ մեկ ավտոտնակում (տեսանյութ)

Հասարակություն
tnak

Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում, ուր ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Այնտեղ առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների ու վաղաժամ ամուսնության դեպքերի: Բազմանդամ ընտանիքների երեխաների մեծ մասն էլ՝ դպրոցից հետո ուսումը չեն շարունակում: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում, ութ անձով մի ավտոտնակում պատսպարված ընտանիքի մասին է: Օրերս Գյումրիում տպագրվող լրատվամիջոցներից մեկը ներկայացնելով նրանց ծանր ապրելակերպը, նշել էր, որ 1-ին դասարան հաճախող նրանց աղջնակը շատ էր տխրել, երբ դպրոցում աշակերտական պայուսակների բաժանելիս, նրան չէր հասել: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին նրանց ընտանիքին: Փոքրիկին նվիրեցին գործընկերների կողմից տրամադրված գրենական պիտույքներով լեցուն պայուսակ, ինչպես նաև հագուստներ ու ձմռան վառելիք: