Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ Նավուրի դպրոցը վթարային վիճակում է

Հասարակություն
dproc

Սահմանամերձ Նավուր գյուղի միջնակարգ դպրոցն արդեն երկար տարիներ վթարային վիճակում է: Դպրոցի տնօրեն Կամո Մարդանյանի խոսքով՝ 1973թվականից դպրոցն ամբողջությամբ չի վերանորոգվել, չնայած ծրագրով նախատեսված է եղել վերանորոգում: Ինչպես նշում է պարոն Մարդանյանը, 2012 թվականին սոցներդրումների հիմնադրամով եւ պետբյուջեով մասնակի վերանորոգում արվել է, 40 միլիոն դրամի չափով. «Վերանորոգվել է սպորտդահլիճը, սպորտդահլիճի տանիքը, տարրական դասարանների կորպուսի տանիքը եւ պատուհանները, մնացածը մնում է: Շատ մեծ գումար է, անցած տարի եկել են, նայել, փոխվարչապետի գլխավորությամբ սոցներդրումներով այս տարի պետք է գործն արվեր, սակայն սոցներդրումների ֆինանսավորումը արտասահմանից դադարեցվեց, հույս ունենք՝ ֆինանսավորումը կսկսեն հունվարի մեկից»,- նշում է դպրոցի տնօրենը: Նրա խոսքով՝ մարզպետարանը որոշակի օգնություն տրամադրում է, սակայն մարզպետարանն էլ այդպիսի հնարավորություններ չունի: Նշենք նաեւ, որ դպրոցը ապահովված է կահույքով, չնայած դրանք բավականին հին են, ունի համակարգչային սենյակ: Կադրերի պակաս նույնպես չկա, միակ խնդիրը վթարայնությունն է: Նավուրի միջնակարգ դպրոցն այս տարի ընդունել է 16 առաջին դասարանցի, համեմատած նախորդ տարիների՝ աշակերտների թիվն ավելացել է: