Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինարիում կրակոցները դադարել են

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b2574d87484178b11c681a5e2784a1b1

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում մի քանի օր տեւած կրակոցներն այսօր առավոտյան դադարել են։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Նրա խոսքերով, սակայն, լարվածությունը մի քանի օր շարունակվում էր։ «Մեզ համար սովորական է, թուրքը կրակում է՝ իր թուրքությունը անում։ Սահմանամերձ պատերազմող գյուղ է, մենք չենք դժգոհում եւ ապրում ենք»,- ասաց Սամվել Սաղոյանը։ Թե ինչ վնասներ է կրել գյուղը, Սամվել Սաղոյանը նախընտրեց չասել։