Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողի դեպքի առիթով քրեական գործն ընդունվել է վարույթ. Փաստինֆո

Հասարակություն
marinka1

«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և կատարվում է նախաքննություն»,- «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանը: Հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։ Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ասել է, թե` ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի և Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի փաստով, գլխավոր դատախազի որոշմամբ, այնուամենայնիվ, քրեական գործ կհարուցվի: Ավելին՝ այստեղ