Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաքին վտանգը երբեք այնքան հզոր չի եղել, որքան այսօր. Նախկին պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
fbfbfb30310ab6d18877098a2bd6f0c6

Արտաքին քաղաքականության առումով ավելի անհանգիստ վիճակ պետք է լիներ,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը: Արտաքին վտանգը երբեք այնքան հզոր չի եղել, որքան այսօր` վստահ է նա: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, ապա այս առումով Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ բավարար չափով չի քննարկվել այն փաստաթուղթն ու պայմանները, որոնցով պետք է մեր երկիրը մուտք գործեր այդ կառույց: Իսկ ընդդիմադիր եռյակն այդպես էլ միասնական կարծիք չհայտնեց՝ կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե կլինի՞ արդյոք երկրում իշխանափոխություն, նախկին պատգամավորը նշեց, որ ոչ, առայժմ նման բան չի կանխատեսում, բայց չի էլ բացառում, և դեպքերի հետագա ընթացքը ցույց կտա, թե որքանով է դա հնարավոր: