Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել ձորը. կա զոհ

Հասարակություն
b5613070f4e42c58d39eacd20b4112a0

Հոկտեմբերի 14-ին, ժամը 03.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 38 ՕԼ 468պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդ Ա. Ղ.-ն (ծնվ.1967 թ.) տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները հոսանազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին: ԱԻՆ