Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիզոֆրենիայով տառապողների թիվը մեզ մոտ ավելացել է (տեսանյութ)

Հասարակություն
5abd22e5d6eae8cda8af1b09718af07d

Բուժհաստատությունների անմխիթար վիճակ, հիվանդասենյակների ծանրաբեռնվածություն, ժամկետանց դեղորայք. ՄԻՊ տեղակալ Տաթև Խաչատրյանը ամփոփում է հոգեկան առողջության վերականգման կենտրոններում արված ուսումնասիրությունները։ Վերոնշյալ թերություններից բացի, մտահոգիչ է նաև հիվանդների զսպման հարկադրանքի միջոցները։ «Իրենք հիվանդները մեզ հայտնում են, որ հաճախ անձնակազմի կողմից կիրառվում են այդ ֆիզիկական բռնության գործադրման միջոցները, որ բոլոր հիվանդների ներկայությամբ կարող են գալ, ձեռքերը ոլորել, սրսկել հանգստացնողը, ինչը շատ վախի մթնոլորտ է ստեղծում հիվանդների մոտ»,- նշեց ՄԻՊ տեղակալը։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը մեր երկրում հասնում է 46 հազարի, որոնցից 16 հազարը տառապում են շիզոֆրենիայով։ Հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի խոսքով՝ ցուցանիշն անցած տարիների համեմատ ավելացել է, ինչը պայմանավորված է սոցիալական իրավիճակի հետ։ Առողջապահության նախարարության այս տարվա «Ապրենք շիզոֆրենիայով» կարգախոսը ուղղված է հենց լայն տարածում գտած այդ հիվանդության հանդեպ մարդկանց ուշադրությունը սևեռելուն։ Ավելին՝ տեսանյութում