Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի խաղաղությունը չափազանց փխրուն է. ձմռանը նոր խնդիր կառաջանա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aysor-ukrainan-em-he-n48669-1

Ուկրաինայում իրավիճակը համեմատաբար խաղաղ է։ Ըստ հայ քաղաքագետների՝ մեկ ամիս առաջ Ուկրաինայում հայտարարված հրադադարից հետո զգալի փոփոխություններ են նկատվում։ «Ուկրաինան սպառել էր իր ռեսուրսները, իր զորքը շրջապատված էր։ Մյուս կողմից Ռուսաստանը սանկցիաների տակ է, ու նրա համար շահավետ չէ, որ խորանան սանկցիաները, դրա համար նրանց շահագրգռվածությունը բերեց խաղաղության»,- կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Սակայն խաղաղությունը չափազանց փխրուն է. ցանկացած պահի կարող է կրկին ռազմական դրություն հաստատվել՝ համոզված են քաղաքագետները։ Հարատեւ խաղաղության համար այլ լուծումներ են պետք. «Խաղաղության համար պետք է գտնել քաղաքական լուծում։ Պետք է բանակցեն Դոնեցկի, Լուգանսկի ու Կիեւի իշխանությունները»։ Ուկրաինայի վիճակը ավելի կբարդանա ձմռանը, երբ առաջ կգա գազի խնդիրը։ Չեն բացառվում նոր զարգացումներ, այդ թվում նաեւ ռազմական. Այս կարծիքը Ալեքսանդր Մարկարովինն է. «Դեռ վաղաժամ է Ուկրաինայի դեպքում տալ պոզիտիվ սցենարներ»։ ԵԱՀԿ ջանքերը՝ 15 կիլոմետրով հեռացնել հակամարտող ուժերին, ըստ քաղաքագետների, դեռ իրատեսական չէ։ Ավելին՝ տեսանյութով