Ջոն Հեֆֆերն. Տնտեսական իշխանությունը մի տեսակ շատ կենտրոնացած է. Գալա (տեսանյութ)
«Գալա»-ն հարցազրույց է ներկայացնում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ -Կառավարությունը անցնող հինգշաբթի հավանություն տվեց ԵՏՄ պայմանագրի նախագծին, ամենայն հավանականությամբ առաջիկայում Հայաստանը կանդամակցի այդ միությանը: Սերժ Սարգսյանի այս որոշման ընդդիմադիրներին, մարդկանց, ովքեր չեն տեսնում միությանը Հայաստանի անդամակցության շահն ու նպատակահարմարությունը, որպես հակափաստարկ իշխանությունները ներկայացնում են այն, որ Հայաստանը կարող է կապող օղակ, կամուրջ հանդիսանալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ինչքանո՞վ է իրատեսական և գործնական նման տարբերակը: Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները ամուր են և շարունակում են ամուր մնալ -Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները ամուր են և շարունակում են ամուր մնալ: Հայաստանը որոշումներ է ընդունում տարբեր կազմակերպություններում իր անդամակցության վերաբերյալ, մենք հետևում ենք այս բոլոր զարգացումներին, և սա այնպիսի իրավիճակ է, որտեղ հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն: ՀՀ կառավարությունը, նաև Եվրամիության մեր գործընկերները միասին աշխատելու պատրաստակամություն են հայտնել այնպիսի ոլորտներում, որտեղ համագործակցությունը չի խոչընդոտի ՄՄ շրջանակում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Հիմա մենք փորձում ենք գտնել հենց այդ ոլորտները, փոխշահավետ ուղղությունները, որտեղ ՀՀ-ն և ԱՄՆ-ն կարող են համագործակցել, կարծում եմ նույն մոտեցումը դրսևորվում է Եվրամիության կողմից: Աշխատում ենք ՀՀ կառավարության հետ այդ ուղղությունները վեր հանելու ուղղությամբ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում