Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի գործով նախաքննությունը ավարտվել է

Քաղաքականություն
vernisaj1

Մայիսի 17-ին Վերնիսաժում հնչած կրակոցների գործով նախաքննությունը ավարտվել է։ Այս մասին հայտնեց գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։ Նրա խոսքերով՝ այժմ գործի նյութերի ծանոթացման փուլն է եւ ծանոթանում են գործի 4 հատորներին։ «Առայժմ չեմ կարող որեւէ բան ասել նախաքննության հետ կապված, դեռ ծանոթանում ենք։ Մենք մի շաբաթ ենք խնդրել ծանոթանալու համար»,- «Ա1+»-ին ասաց Վարդուհի Էլբակյանը։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո այն կուղարկվի Գլխավոր դատախազին՝ մեղադրանքը հաստատելու համար, իսկ այնուհետեւ՝ դատարան։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ Վալերի Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը գտնվում են անազատության մեջ։Վերջերս Գոռ Առաքելյանի մեղադրանքը խստացվեց՝ բացի սպանության փորձի եւ ապօրինի զենք զինամթերք պահելուց, նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար։ Գոռ Առաքելյանը, Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը գտնվում են անազատության մեջ։