Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կխաբի՞ եռյակը ժողովրդին (տեսանյութ)

Քաղաքականություն
cL6NtP2t8pw

«Չեմ բացառում, որ եռյակը իշխանության հետ համատեղ է գործում»,- այսօր հայտարարեց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, բայց կկարողանա՞ն խաբել մեր ժողովրդին՝ նա դեռ չգիտի. «Ամենավտանգավորն այն է, որ այդ ուժերը ղեկավարվում են դրսից։ Ես չեմ ընդունում ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան»։ Սոս Գիմիշյանը վստահ է, որ եթե այս ուժերը դրսից են ղեկավարվում, ինչ-որ մի պրոցես են բերում, որը կհանգեցնի ուկրաինական զարգացումների։ «Մարտի մեկի ախոյանները նույն հարթակում կանգնած ողջագուրվում են: Եթե դաշնակից եք, տասը տարի առաջ էլ դաշնակից լինեիք»,- խոսելով ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», հանրահավաքների մասին, զայրացած հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Իսկ ըստ Ազատ Արշակյանի, ռուսական իմպերիան չի կարող վերականգնվել ։ Ճաքերի վրա է,- նկատում է նա. «Երկու օր առաջ պարզ դարձավ, որ անգամ ռազմական ծախսերն են կրճատում»: