Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը բանակցում է APPLE-ի հետ

Հասարակություն
c9e585673a9ca1f52de7367d4236bc81

ՀՀ ԿԳՆ-ն բանակցում է «Hay Tar»-ը անվճար դարձնելու համար; Օրերս թողարկվել է "Hay Tar" հավելվածը, որը թույլ է տալիս APPLE ընկերության արտադրանքի օգտատերերին հայատառ դարձնել իրենց շփումը և համացանցային ակտիվությունը: Հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման և ավելացման հարցը Կրթության և գիտության նախարարության գերակայություններից է: Դեռևս 2013 թվականին նախարար Արմեն Աշոտյանը դիմել եմ APPLE ընկերությանը` առաջարկելով հայերեն լեզվով գրառումների համար ծրագիր ստեղծել: Հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է նման հնարավորությունը iOS8 օպերացիոն համակարգի շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ "Hay Tar" հավելվածը մի կողմից բուռն հետաքրքրություն է առաջացրել օգտատերերի շրջանում, իսկ մյուս կողմից` վճարովի է, նախարար Արմեն Աշոտյանը դիմել է ծրագրի հեղինակներին ծրագիրն անվճար և բոլորին հասանելի դարձնելու առաջարկով: Այժմ ԿԳՆ-ն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ և հանրությանն առաջիկայում տեղեկատվություն կներկայացվի վերջնական արդյունքների մասին: