Սրտի անվճար հետազոտություն` սեպտեմբերի 29-ից
Սեպտեմբերի 29-ին առողջապահության համաշխարհային կազմակերպություն որոշմամբ, ամբողջ աշխարհում նշվում է Սրտի օրը: ՙԷրեբունի՚ բ/կ-ը, այդ օրվանից սկսած հայտարարում է բաց դռների օրեր. այսօր հայտարարեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը. ՙԴա նշանակում է, որ բոլոր ցանկացողները առանց նախապես գրանցվելու, կարող են անվճար խորհրդատվություններ ու հետազոտություններ ստանալ: Ակցիայի վերջնաժամկետի օրը չի նշվում: Կազմակերպիչները վստահեցնում են, որ այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ կսպասարկվի վերջին դիմած մարդը. ՙԻհարկե ծանր վիրահատությունները անվճար չեն արվի, ցավոք սրտի, որովհետեւ դա մեծ ֆինանսական խնդիրի հետ է կապված, բայց մենք կկարողանաք հիվանդներին պատշաճ հետազոտել եւ հասկանալ, թե հետագայում ինչ բուժում է պետք նրանց՚; Ամբողջ աշխարհում սրտային պոթոլոգիան առաջին տեղում է; Հիշենում է ՙԷրեբունի՚ բ/կ –ի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը`այս առումով ակցիան շատ կարեւոր է. ՙՍրտանոթայնին հիվանդությունների պատճառով մահացությունների թիվը ամենաշատն է աշխարհում; Այդ թվում նաեւ Հայաստանում եւ վորջին տարիներին այդ տենդենցը նվազելու անգամ միտում չկա՚; Հայաստանում սրտամկանային հիվանդությունների միջին տարիքը ավելի երիտասարդ է, քան Արեւմտյան Եվրոպայում,- ասում է Հայրապետյանը` դրա պատճառը մեր ընդհանուր առողջապահական մշակույթի ցածր մակարդակն է,-ՙԾխելը, գիրությունը, խոլեստիրինի մակարդակը, անորակ սնունդը, յուղոտ , կալորական սնունդը, շաքարային դիաբետի անվերահսկելությունը բերում են սրտանոթային հիվանդությունների ավելացմանը՚;