Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեզ ուղարկողներին ասեք` «շալվարներն» էլ ուղարկեն

Քաղաքականություն
havaq5

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իր ելույթը սկսեց` դիմելով առաջին շարքերում կանգնած կանանց, ովքեր պարբերաբար գոռում էին. «Ինչի՞ համար եք եկել»։ «Նրանք, ովքեր ձեզ ուղարկել են, ասեք, թող իրանց շալվարները մյուս անգամ ուղարկեն ձեզ հետ։ Իրանք պառազիտներ են, սրիկաներ են, սինլքորներ են, բայց էդ բառը դժվար հասկանան։ Ասեք իրանց, որ մյուս անգամ իրանց կանաց ու քույրերին էլ ուղարկեն, բայց մենք իրենց էլ կխղճանք, կասենք, որ լավն են»։ Ռուբեն Հակոբյանի համար պարզ է, որ երեկ Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքից հետո պետք է այսպիսի պատկեր լիներ. «Շալվարները հանած քաղաքական գործիչները պետք է կանայք ուղարկեին այստեղ, բայց դա մեզ չի խանգարի»։ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ այս իշխանությունը կեղծիքներով է եկել եւ չպետք է մնա իշխանության. «Այն ժամանակ մենք մենակ էինք, հիմա մենք մենակ չենք, միացել ենք քաղաքական ուժերով, մենք պետք է պայքարենք»։ «Հոկտեմբերի 10-ին մենք հայտ ենք ներկայացնելու արմատական փոփոխություն կատարելու համար, եւ իշխանությունը մեզ կլսի միայն այն ժամանակ, եթե մեր կողքին լինի հասարակությունը»,- իր խոսքը ավարտեց պարոն Հակոբյանը։