Սերժ Սարգսյանն ուզում է փող և իշխանություն
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Հրազդանում ընթացող եռյակի հանրահավաքի ժամանակ ներկաներին կոչ արեց միանալ պայքարին և երկրում հասնել իշխանափոխության. «Սերժ Սարգսյանն ուզում է երկու բան` Իշխանություն և փող, այլ ցանկություն նա և իր վարչախումբը չունեն, դրա համար մոգոնել են Սահմանադրական փոփոխությունները, որ ցմահ ապահովեն Սերժ Սարգսյանի պաշտոնը»։ Իսկ ինչ ենք ուզում մենք, որ Հայաստանը ունենա հեռանկար, որ մարդիկ իրենց ապագան չտեսնեն օտար երկրում։ Դրա համար անհրաժեշտ է հեռացնել Սերժ Սարգսյանին և իր վարչախմբին։ Եթե մենք անենք այն, ինչ մենք կարող ենք, ապա այստեղ Սերժ Սարգսյանի բանը բուրդ է։ Հոկտեմբերի 10-ին բոլորս մեր հարազատներին, ընկերներին, հարևաններին, կոչ անենք, որպեսզի հավաքվենք Ազատության հրապարակում։ Համոզված եղեք, այդ ժամանակ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը» կհասնեն իր վերջնական նպատակին՝ Սերժ Սարգսյանի իշխանափոխությանը։