A
A
Համանախագահները կողմերին նախապատրաստում են փարիզյան հանդիպմանը
Նյու Յորքում երեկ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ են հանդիպել ԵԱՀԿ գործող համանախագահներ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ, Պիեր Էնդրյուն՝ Ֆրանսիա։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունից։ Համատեղ հանդիպման ժամանակ համանախագահները եւ արտգործնախարարները քննարկել են հոկտեմբերին Փարիզում կայանալիք գագաթնաժողովին՝ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն առնչվող հարցեր։ Համանախագահները հույս են հայտնել, որ հանդիպումը նախագահների մակարդակով արդյունավետ կլինի և կնպաստի ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Շուտով համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան։