A
A
Հայ գերուն հետ են վերադարձրել
Այսօր Կարմիր խաչի միջամտությամբ եւ կողմերի համաձայնությամբ Ադրբեջան- Հայաստան սահմանին հայրենադարձվել է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանը: Միջազգային Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ա1+»-ին հայտնեց, որ Սարգիս Անանյանի առողջական վիճակի մասին որեւէ մեկնաբանություն չեն կարող տալ. «Մենք մինչեւ նրա հետ վերադարձվելը այցելել ենք նրան եւ մեր ունեցած բոլոր տեղեկությունները հասցեագրել ենք իշխանություններին, մեկնաբանությունը ստացեք նրանցից»։ Հիշեցնենք, որ Սարգիս Անանյանն Ադրբեջանի տարածքում էր գտնվում օգոստոսի 26-ից: