Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիզնես ունեցողը կառավարության խայծը կուլ չի տալիս (տեսանյութ)

Տնտեսություն
kar1

Կառավարության հերթական հեղափոխական բարեփոխումը փողոց է դուրս բերում մարդկանց, այս անգամ` փոքր բիզնեսի ներկայացուցիչների։ Առաջին հայացքից «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ենթադրում է հարկային բեռի թեթևացում՝ 3,5 տոկոսի շեմից իջնելով 1 տոկոսի։ Բայց բիզնես ունեցողն այս խայծը կուլ չի տալիս. արդեն հաշվարկում է օրենքից բխող իր վնասները։ Իշխանությունը հայտարարում է՝ ցանկացած ապրանքի համար փաստաթուղթ պահանջող այս փոփոխությունները ստվերայնության դեմ պայքարի շրջանակներում են։ Տոնավաճառներում իրացվող ապրանքների հիմնական մասը ներմուծվում է Թուրքիայից կամ Չինաստանից ։ Ըստ առեւտրականների՝ մաքսազերծումը կատարվում է իշխանությանը մոտ կանգնած անձանց ընկերությունների միջոցով։ Անհատ ձեռներեցներին փաստաթուղթ թեև տրվում է, սակայն հաշիվ ապրանքագրում գրանցված ապրանքի ինքնարժեքը որոշ դեպքերում նույնիսկ մի քանի տասնյակ անգամ զիջում է իրական թվին։ Արդյունքում՝ մաքսազերծող ընկերությունները պետական բյուջե մուտքագրում են շատ փոքր գումար։   Ավելին՝ տեսանյութում